Լրահոս
Աշխարհ
10:59
08.08.19
109

Հայտնաբերվել են Կաֆկայի անհետացած ձեռագրերը

Img default alt hy

Իսրայելում հայտնաբերվել են Ֆրանց Կաֆկայի անհետացած ձեռագրերը, որոնք փնտրվում էին 11 տարի: Իսրայելի ազգային գրադարանը դրանք ի ցույց է դրել՝ տարիներ շարունակ միջազգային հետախուզումից հետո:

1920 թվականին Կաֆկան իր բոլոր ձեռագրերը վստահել է իր ընկեր Մաքս Բրոդին եւ պահանջել, որ իր մահից հետո Բրոդը այրի դրանք, սակայն վերջինս դրանք տպագրել ու հրատարակել է: Ձեռագրերի մեծ քանակ եղել է Բրոդի մոտ, ով մշտապես հրաժարվել է դրանք որեւէ մեկին տալ: Սակայն իր կտակում նա այդ բոլոր ձեռագրերը թողել է հենց Ազգային գրադարանին: 1968 թվականին Բրոդը մահանում է եւ բոլոր ձեռագրերը անհետանում են անհասկանալի ձեւով: Ազգային գրադարանի մամլո խոսնակը այդ ողջ պատմությունը անվանել է «Կաֆկայանման»: 

Այժմ գտածոները պահվում են Շվեյցարական բանկում: Դրանք ներառում են Կաֆկայի օրագիրը՝ եբրայերենով, երեք տարբեր պատմվածքների սեւագրեր, հարյուրավոր անձնական նամակներ եւ այլն, տեղեկացնում է BBC-ն: