Լրահոս
20:42
12.08.19
126

Հայաստանում երաշտ է, կառավարությունը լռում է

Հայաստանում երաշտը ոչնչացնում է ոչ միայն բնությունը, այլեւ գյուղացու բերքը, սպառնում՝ քաղցով: Մինչդեռ կառավարությունը լռում է սրա մասին: Շիրակի հողերը ջրի կարոտ են, այն դեպքում, երբ այստեղ երեք խոշոր ջրամբար կա: Սակայն փտած համակարգերի պատճառով ջուրը դաշտեր չի հասնում: Շիրակի մարզում է կարտոֆիլի ամենամեծ ցանքատարածություններից մեկը: