Լրահոս
Առողջապահական
17:41
06.10.21
87

Եթե մարդը հակամարմիններ ունի, ինչո՞ւ պետք է պատվաստվի կամ թեստ հանձնի. Մանուկյանը՝ Ավանեսյանին

Պատվաստման նպատակը մարդու մոտ հակամարմիններ ձևավորելն է, բայց եթե մարդը հակամարմիններ ունի, ինչո՞ւ պետք է պատվաստվի, ինչո՞ւ պետք է թեստ հանձնի. այս մասին այսօր հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:

«Արդյոք հնարավո՞ր չէ վերանայել կառավարության մոտեցումը՝ ըստ որի, եթե մարդը հիվանդանալուց և առողջանալուց հետո բնական ճանապարհով հակամարմիններ է ստացել և կա դա հաստատող փաստաթուղթ, ապա նա որոշ ժամանակով ազատվի պատվաստվելու և թեստ հանձնելու պարտավորությունից»,- հարցրեց պատգամավորը: