Լրահոս
Քաղաքական
11:00
09.10.21
37

Եթե մարդը գումար չունի, պետությունը պիտի ասի՝ գնա, մահացի՞ր. Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի խոսքով, պատվաստման գործընթացն իրականացնելու համար պետությունը կացնային մեթոդներ է կիրառում ՝ փակուղու առջև կանգնեցնելով քաղաքացուն:

«Տեղեկություններ կան, որ իշխանությունը մտադիր է վճարովի դարձնել այն մարդկանց բուժումը, որոնք չեն պատվաստվել, բայց վարակվել են կորոնավիրուսով: Տարբեր թվեր են շրջանառվում՝ 800 հազարից, մինչև 1 միլիոն դրամ: Սա այնպիսի աբսուրդային, հակաիրավական և մարդու իրավունքները ոտնահարող որոշում է, որ պարզապես անլսելի է, և ամբողջ աշխարհում նման բան գոյություն չունի»,-ասում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամը, շարունակելով. Եթե մարդը գումար չունի, պետությունը պիտի ասի՝ գնա, մահացի՞ր»: