Լրահոս
Հասարակական
22:13
17.07.19
99

Երթ՝ ի հիշատակ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների

Երեք տարի առաջ` այս օրը, ՙՍասնա Ծռեր՚ զինված խմբավորումը գրավեց ոստիկանության ՊՊԾ գունդը: Այդ ընթացքում զոհվեց երեք ոստիկան: Այսօր նրանց հիշատակին՝ մարդիկ ծաղիկներ են խոնարհել ՊՊԾ գնդի մոտ գտնվող հուշարձանի մոտ: Մինչև սա օրվա առթիվ հայտարարություն է տարածել ՙՍասնա ծռեր՚ կուսակցությունը: Դրանից հատկապես մի հատված՝՝ բուռն քննադատությունների առիթ է դարձել: Ասվում է, թե՝՝ ՙՍասնա ծռերը՚ հուսով են, որ՝ հուլիսի 17-ը՝ մեջբերում եմ՝ ՙպաշտոնապես դառնալու է ազգային տոն՚: