Լրահոս
Երևան
23:16
28.12.19
72

Երեւանի ավագանու անդամն ապօրինությունների մասին հայտնել է ՀՔԾ

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ՀՔԾ է տարել փաստաթուղթ, որը վկայում է, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ստորագրած ավելի քան 70 իրավական ակտեր առ ոչինչ են: Խաժակյանի խոսքով, Հայկ Սարգսյանը պաշտոնեական լիազորությունների խախտմամբ է նշանակվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս խճճված պատմությունը սկիզբ առավ, երբ Հայկ Մարությանը արձակուրդ գնաց: