Լրահոս
Հասարակական
23:11
11.10.21
56

Երեխայի մարմինը 7 ժամ մնացել է պանելի տակ. արգելված «խաղահրապարակ». տեսանյութ

«Անկախ մայլա» կոչվող թաղամասում բետոնե պանելի տակ հայտնաբերված երեխայի մահվան նոր հանգամանքներ են հայտնի դարձել «Հայլուր»-ին: 9-ամյա տղային տնից դուրս գալուց առաջ ծնողները զգուշացրել են չգնալ՝ անկանոն իրար վրա լցրած պանելների մոտ, բայց երեխան ընկերոջ հետ գնացել է արգելված վայր:

Դեպքից հետո ընկերը տուն է վազել՝ շոկի մեջ: Մի քանի ժամ նա չի համարձակվել պատմել կատարվածի մասին: Ողբերգությունը կիրակի կեսօրին է եղել: Երեխայի մարմինը փրկարարները գտել են միայն կեսգիշերն անց: