Լրահոս
Հասարակական
22:33
11.07.19
123

Էներգետիկ համակարգը հին է. ԱԱԾ-ն կպարզի վթարի պատճառները

Հանրապետությունում չորեքշաբթի տեղի ունեցած մեծամասշտաբ էներգետիկ կոլապսի երկու հիմնական վարկա կա: ԱԱԾ-ն քննություն է սկսել: Արթուր Վանեցյանը այսօր ասել է, թե դեպքի պատճառների մասին նախնական տվյալներ ունեն: Մանրամասները չի հրապարակել: Կսպասեն հետաքննության արդյունքներին:
Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի անջատումների հետևանքով երեկ կեսօրից հետո մայրաքաղաքում մի քանի ժամ լույսի, հեռախոսակապի անջատումներ էին: Մետրոյի գնացքները ուղևորներով մնացել էին թունելներում: