Լրահոս
Իրավական
11:26
14.08.19
73

Ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահը

Img default alt hy

«Արմենպրես»-ը հայտնում է, որ իր հետ զրույցում  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատել են, որ ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահը՝ նույն գործի շրջանակում հարուցված 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակում ձերբակալված 3 անձանց մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ»,- նշեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքի առթիվ ձերբակալվել են նաև «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը և «Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը: