Լրահոս
Իրավական
20:15
15.08.19
78

Ձերբակալվել է Ա. Աշոտյանի օգնական-վարորդը

Հատուկ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է տարածել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի օգնական եւ վարորդ Արամ Բարսեղյանի ձերբակալության վերաբերյալ: Հիշեցնում են, որ 2009-ից 2016 թվականներին, երբ Կրթության և Գիտության նախարարը Արմեն Աշոտյանն էր՝ Բարսեղյանը գրացնված է եղել մի քանի պետական կառույցներում, բայց աշխատանքի չի ներկայացել: ՀՔԾ-ն երեկ էր ձերբակալել Աշոտյանի օգնականին: Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու համար: Իր օգնականի ձերբակալման հարցում՝ Արմեն Աշոտյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում: Ըստ նրա, իշխանությունները նման քայլով իրեն են հետապնդում: