Լրահոս
Հայաստան
14:42
03.03.22
189

Բոլորս օրենքի առաջ հավասար ենք լինելու. խոստումների շքերթ՝ նորընտիր նախագահի շուրթերով

Img default alt hy

Ազգային ժողովի կողմից մարտի 3-ին Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը իր ելույթում անդրադարձել է որոշ հիմնարար սկզբունքների, որոնք, ըստ իրեն, գործադրելու է առաջիկայում։

Նա նշել է, բոլորն օրենքի առաջ հավասար են լինելու: Խաչատուրյանը հասարակությանը վստահեցրել է, որ հանձինս պետության և պետական ինստիտուտների, ինքը կստանա այն անվտանգությունը, որը բոլորն են ուզում, կապրի այն կյանքով, որը բոլորն են ուզում և կունենա այն ապագան, որի մասին բոլորը երազում են:

Իսկ թե ինչպիսին պետք է լինի պետությունը, ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվի, ինչ գաղափարներ պետք է իրականացնի՝ ՀՀ նորընտիր նախագահը մեջբերել է Ադամ Սմիթին. «Առևտուրն ու արտադրությունը հազվադեպ կարող են երկարատև ծաղկում ապրել այն երկրում, որտեղ չի գործում օրենքի գերակայությունը, որտեղ մարդիկ ապահով չեն զգում իրենց՝ սեփականությունը տիրապետելու հարցում, որտեղ պայմանագրի նկատմամբ վստահությունն ամրապնդված չէ օրենքով, որտեղ պետական պաշտոնյան չի գտնում, որ կանոնավոր կերպով պետք է պարտադրի բոլոր նրանց պարտքերը վճարել, որոնք պետք է վճարեն»: