Լրահոս
Քաղաքական
19:30
11.10.21
41

Բանակցային «զորաշարժեր» Հարավային Կովկասի շուրջ. Փաշինյան-Պուտին հանդիպումից՝ Իրանի ԱԳ նախարարի այց. տեսանյութ

Վարչապետի աշխատակազմից հայտնել են՝ ինչ հարցեր են վաղը քննարկելու Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները: Ըստ համառոտ պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյանն ու Պուտինը կխոսեն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման ու տեղի ունեցող զարգացումների մասին: Վաղը Մոսկվայում նախատեսված են նաև բարձր մակարդակի հոգևոր շփումներ:

Մոսկովյան բանակցային աժիոտաժին նախորդել է Վրաստանի վարչապետի ակտիվությունը: Իրակլի Ղարիբաշվիլին, որ ավելի վաղ առաջարկել էր հայ-ադրբեջանական հաշտեցման հարթակ ստեղծել իր երկրում, այցելել է Բաքու և Երևան: Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո Ղարիբաշվիլին հայտարարել է, թե արդյունավետ էին բանակցությունները։

Իրանի ԱԳ նախարարն էլ պատրաստվում է Հայաստան և Ադրբեջան այցելել: «Հայաստանն ու Ադրբեջանն Իրանի լավ հարևաններն են, հետևաբար մենք չենք կարող աշխատել միմյանց դեմ»,- ասել է Իրանի արտգործնախարարն, ընդգծելով, որ Թեհրանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է: