-
ԻրավականՔԿ հանցագործությունների քննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել23:5013.01.25
-
ՄիջազգայինՊուտին-Թրամփ հանդիպման հնարավոր հասցեները. ռուսները ռազմաճակատում ամրացնում են բանակցային դիրքը22:5313.01.25
-
ՔաղաքականԻնքը նախկիններից վատ ա թալանում, դժգոհ եմ. քաղաքացիների բողոքը և Ավինյանի կարգին մուննաթը22:3513.01.25
-
ՔաղաքականՏԿԵ նախարարն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին22:3013.01.25
-
ՔաղաքականՌազմավարական ընտրությունը չի կարող կտրված լինել տարածաշրջանային համատեքստից. Արա Պողոսյան22:1413.01.25
-
ՀասարակականԱդրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը22:0013.01.25
-
Հասարակական96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում. քաղաքապետարան21:4713.01.25
-
ՔաղաքականՓաշինյանը եռացնում է կյանքը Հայաստանում կամ Ալիևի ճաշակով կառուցվող խաղաղությունը21:4213.01.25
-
ԻրավականՏիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու21:3613.01.25
-
ՀասարակականՄհեր Սահակյանն Արցախի հայկականության պահպանման գործում ունեցել է զգալի ավանդ․ Genesis Armenia21:1313.01.25
-
ՔաղաքականՓողի պրոբլեմ չունի Փաշինյանի կաբինետը, բայց այս տարվա բյուջեում 809 միլիարդ դրամ պակասուրդ կա20:5413.01.25
-
ՀասարակականՓաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին20:4913.01.25
-
ՀայլուրՀայլուր 20։30 Ողբերգություն՝ Տիգրանաշենի ձորում. վթարից զոհվել է պատգամավոր Մհեր Սահակյանը20:3013.01.25
-
ՔաղաքականՓաշինյանին «գործակալ» անվանած Զարուհի Փոստանջյանին տուգանելու որոշում է կայացրել դատարանը20:2313.01.25
-
ՀասարակականԿորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն20:1413.01.25
-
ՀասարակականՄեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան18:4813.01.25
-
ՀասարակականԱվտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը18:3313.01.25
-
ՀասարակականԵրևանում քաղաքացին հայտնել է, որ իր հաշվեհամարից հափշտակել են շուրջ 3 մլն դրամ18:0713.01.25
-
ՀասարակականՈսկու շուկայի բունտը. հարկերի կրկնակի բարձրացումն առևտրականներին փողոց է հանել18:0013.01.25
Այլընտրանքային նախագծեր խումբը սկսում է «Հայկական օրակարգ» ծրագիրը․ Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբը սկսում է «Հայկական օրակարգ» ծրագիրը։ Այս մասին հայտնում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը և մանրամասնում՝
Նպատակն է՝ հնարավորիս լայն ընդգրկումով քննարկել մեր երկրի բարդ խնդիրները, անելիքները, պատերազմից ու պարտությունից հետո Հայաստանի վերականգնման ճանապարհը՝ չխուսափելով որևէ դժվար կամ ցավոտ հարցից։ Այս ծրագիրը պետք է լինի մտքերի, գաղափարների, առաջարկների, գործողությունների հարթակ։
Մենք մեր առջև դրել ենք այդպիսի խնդիր։ Սա չի լինելու բացառապես գործող իշխանությանը նսեմացնելու կամ այլոց մեծարելու ձևաչափ։ Մենք փորձելու ենք այս քննարկումների ընթացքում վերանալ անձերից, վեր կանգնել անհատական նախասիրություններից և հակակրանքներից։ «Հայկական օրակարգի» առաջին հրապարակային քննարկումը տեղի ունեցավ երկու օր առաջ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել քննարկման բոլոր բանախոսներին՝ բովանդակային քննարկման և ձևակերպված տեսակետների համար։ Մոտ չորս ժամ տևած քննարկման ընթացքում ձևակերպվեցին գաղափարներ, որոնք առաջիկայում դառնալու են լրացուցիչ քննարկման առարկա և գուցե գործողությունների ծրագիր.
Անհրաժեշտ է սկսել միջընտրազանգվածային երկխոսություն։
Կարևոր հարցը՝ ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմներով։ Կա սուր խնդիր՝ քաղաքացիական սուվերեն ինստիտուտների ձևավորման, որոնք չեն գործի դրսի և ներսի քաղաքականացված պատվերով։ Հայաստանում կա անհրաժեշտություն՝ նոր քաղաքական ձևաչափերի և նոր քաղաքական հոսանքների ձևավորման, որոնք կձևակերպեն նոր քաղաքական միտք, նոր բովանդակություն։ Արձանագրվեց, որ այսօր հանրային դաշտում առկա է գործիչների մեծ ցանկ, ովքեր մասնագիտական բարձր մակարդակով ձևակերպում են առաջարկներ, զգուշացնում ռիսկերի մասին, առաջարկում լուծումներ։
Այնուամենայնիվ, սա ցաքուցրիվ գործունեություն է, որը լայն հասարակության համար չի ձևակերպում ընկալելի միասնական բովանդակություն։ Կա խնդիր՝ գտնել մեխանիզմներ՝ բազմաթիվ մտահոգ անհատների ձայնից ստանալ Հայաստանի վերականգնման միասնական բովանդակություն։ Առանձնահատուկ շնորհակալություն առաջատար լրատվամիջոցներին՝ ակտիվ և գրագետ լուսաբանման համար։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, ովքեր լրատվամիջոցներով հետևում էին քննարկմանը։ Մենք ստացել ենք բազմաթիվ արձագանքներ։ Ստացել ենք թեմատիկ ոլորտային քննարկումների շարք կազմակերպելու առաջարկներ։ Մենք այսուհետ ևս փորձելու ենք ապահովել շահագրգիռ քննարկում և հանրային ուշադրություն՝ փորձի, գիտելիքի, առաջարկների, նոր գաղափարների հենքի վրա։
- 21:30 12.01.25 Մոսկվա-Երևան չվերթն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում Կարդալ ավելին
- 16:30 11.01.25 Արամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Կարդալ ավելին
- 15:45 11.01.25 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Կարդալ ավելին
- 14:30 11.01.25 Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ստի վրա է հիմնված. ԵԽ պատգամավոր Կարդալ ավելին