Լրահոս
Իրավական
19:51
03.03.22
187

«Այլ բան չէինք էլ սպասում․ նա աչքերը բաց և առանց կշեռքի Ֆեմիդա է»․ փաստաբանը՝ Աղվան Հովսեփյանի կալանքը երկարացնելու որոշման մասին

Img default alt hy

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Այլ բան չէինք էլ սպասում, նա աչքերը բաց և առանց կշեռքի, ամբողջությամբ մերկ Ֆեմիդա է»,- նշել է Ալեքսանյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Արղամանյանին ու նրա կայացրած որոշմանը։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանի մեղադրանքն օրերս լրացվել է՝ ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածով՝ լիազորությունները չարաշահելուն դրդելու հատկանիշներով, ինչից հետո վարույթն իրականացնող մարմինը Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել։