Լրահոս
Հայաստան
19:30
06.08.19
96

Ավտոմաքսատունը՝ Գյումրիում. Իմաս՞տը

Ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու՝ կառավարության որոշումը անհեթեթ է թվում դրանց մշտական հաճախորդ ավտոներկրողներին: Քանի որ Վրաստանից Հայաստան եկող մեքենաների մոտ 90 տոկոսը երկիր է մտնում Բագրատաշենով, ապա մեքենան մաքսազերծելու համար նախ Գյումրի, հետո Երևան բերելը ավելի քան 70 կմ երկարացնում է ճանապարհը: Գյումրին ակտիվացնելու կոչերի ստվերում մնացող խնդիր է նաև այն, որ, փաստորեն, Երևանի մաքսատան աշխատողները զրկվելու են աշխատանքից, ինչի մասին կառավարությունը խուսափում է խոսել: