Լրահոս
Աշխարհ
20:22
19.03.20
97

Աշխարհը՝ կորոնավիրուսի դեմ. Չինական Ուհանում նոր վարակված չկա

Չինաստանում նոր կորոնավիրուս հայտնաբերելուց երեք ամիս անց, աշխարհում վարակակիրների թիվը հասել է 230 հազար 500-ի: Մահացել են ավելի քան 9 հազարը: 86 հազարից ավելին առողջացել է: Ռուսաստանում կորոնավիրուսից առաջին մահն է արձանագրվել: Մահացել է 79-ամյա մի կին, որ նաև շաքարային դիաբետ ու այլ հիվանդություններ է ունեցել: Մասնագետները նշում են, որ կորոնավիրուսի թիրախում են հատկապես տարեց և քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ: Անհանգիստություն կա նաև, որ կորոնա- ճգնաժամը հաղթահարած երկրներում նոր բռնկումներ կլինեն: