Լրահոս
Հայաստան
14:35
03.03.22
242

Արցախի տարածքները դուք եք հանձնել․ լրագրողները «նեղն են գցել» Հակոբ Արշակյանին

Img default alt hy

Մեզ մեղադրում են նրանում, որ մենք հանձնել ենք Արցախի 75 տոկոսը: Տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիներին մոլորության մեջ են փորձել գցել՝ իրենց վրայից գցելով պատասխանատվությունը բանակցությունների վարման գործընթացների ընթացքի, Արցախի հարցի վերաբերյալ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

Լրագրողի հարցին, թե ամեն ինչ եղել է բացահայտ, բոլոր փաստաթղթերը ներկայացվել են, փաստ է, որ ստորագրվել է հենց այս իշխանության կողմից, Արշակյանը ոչինչ չի պատասխանել: Իսկ ժողովուրդն ավելի իմաստուն է․ լռությունը համաձայնության նշան է։