Լրահոս
Իրավական
15:15
22.04.21
40

Ապօրինի կերպով ձերբակալում են Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, ժամը18:30-ին հրավիրում ենք հանրահավաք․ Վահե Հակոբյան

Img default alt hy

Հենց հիմա ձերբակալում են Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, ապօրինի են բոլոր գործողությունները, մեղադրանքը խուլիգանության հետ կապված 2-րդ մասով են առաջադրում, ինչը բացարձակ անհեթեթություն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում Քննչական կոմիտեի դիմաց ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, գրում է 168. am-ը:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն է, որով փորձում են մեր հոգին կոտրել, բայց չի ստացվելու և այս առիթով ուզում եմ ասել, որ այսօր 18:30-ին մենք հրավիրում ենք հանրահավաք, որտեղ կորոշենք մեր հետագա անելիքները»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նա նաև անդրադարձավ պատերազմի մասնակից, Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչ Արարատ Աղաբեկյանի ձերբակալմանը: «Այս տականքները, ես ուղղակի ուրիշ որակում չունեմ, պետք է նշեմ, որ նրանք սա չեն մարսելու, այդ տղայի նսեմացուցիչ վիճակը, ինչպես նաև մնացած բոլորի ձերբակալելը, որով փորձում են հաճոյանալ Նիկոլին, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ ոչ-ոք չի մարսելու սա»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նա նաև հավելեց, որ Արարատ Աղաբեկյանին, հավանաբար, նույն սկզբունքով կձերբակալեն, ինչ Մեղրիի քաղաքապետին: