Լրահոս
Սոցիալական
19:20
03.08.19
95

Աղբահանության ճգնաժամ. Ելք կա՞

Երեւանի քաղաքապետը նորից խոստացել է, որ վաղ թե ուշ մայրաքաղաքի աղբահանության խնդիրը լուծելու են: Հայկ Մարությանը գարշահոտ խնդիրներին անդրադարձել է նաեւ այն բանից հետո, երբ Սանիթեք ընկերության նախագահը երեկվա ասուլիսի ժամանակ մեղադրել է Երեւանի քաղաքապետարանին՝ ընկերության նկատմամբ քաղաքական դրդապատճառներով վարչական ագրեսիվ ճնշումներ կիրառելու մեջ: