Լրահոս
Առողջապահական
22:24
13.03.20
73

8 կորոնավիրուսակիր՝ Հայաստանում. Կրթական հաստատությունները փակ են

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 8 մարդկանցից 7-ը մեկուսացված է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նորքում են մնալու նաեւ վերջին 3 օրերի մեկուսացվածները: Ի դեպ այս պահին մեկուսացվածների հստակ թիվ չկա: Նորքի ինֆեկցիոնը վերապրոֆիլավորել է, այդտեղ կմնան միայն կորոնավիրուսով կասկածվողներն ու վարակվածները, հիվանդանոցի մյուս պացիենտներին տեղափոխել են այլ բժշկական կենտրոններ: Վերջին երկու վարակվածի մասին այսօր առողջապահության նախարարը հայտնեց: Նրանք մարտի 11-12-ին մեկուսացվածներից են:

Ինչպես դրանից առաջ մեկուսացված երկու քաղաքացիները վարակվել են Էջմիածնի բնակչուհուց: Նրանց ընտանիքի անդամները նույնպես իզոլացվել են: Ստացվում է 8 վարակվածից 5-ը իրար հետ կապ են ունեցել: Այսօր երեկոյան հայտնի դարձավ, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցնում էլ 5 մարդու կորոնավիրուսի կասկածանքով թեստավորել են: Վարակվածների թիվն այսքան չէր լինի, եթե Իտալիայից վերադարձած կինը առողջապահության նախարարությանը չթաքցներ ջերմություն ունենալու փաստը: Մինչդեռ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու գլխավոր նախապայմանն ըստ վարչապետի քաղաքացու անհատական ջանքն է: Այսօր որոշել են մինչեւ մարտի 23-ը փակել կրթական հաստատությունները: Անկախ դրանից կրթության նախարարը հայտարարել է, որ ուսուցիչների աշխատավարձն ամբողջությամբ վճարվելու է: