Լրահոս
Միջազգային
14:00
03.03.22
280

16 հազար օտարերկրյա վարձկաններ գալիս են Ուկրաինայի համար պատերազմելու. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջին 16 հազար օտարերկրյա վարձկանները գալիս են Ուկրաինայի համար պատերազմելու:    

«Ուկրաինան ամեն օր զենք է ստանում մեր գործընկերներից, իրական ընկերներից։ Ամեն օր ավելի ու ավելի հզոր զենքեր», - ասել է Զելենսկին ճեպազրույցի ժամանակ։    

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ 16 երկրներից ավելի քան հազարական վարձկաններ մեկնում են Ուկրաինա: