Լրահոս
21:34
15.07.19
164

Ո՞վ է պղտորում Սևանի ջրերը

Գեղարքունիքի բնակիչները պահանջում են, որ Հայաստանի վարչապետը՝ Սևանա լճում լողանալիս լայվ մտնի ու հայտարարի, որ լճի ջուրը մաքուր է: Նրանք գրեթե ամեն օր տեսնում են Նիկոլ Փաշինյանին ընտանիքի հետ Սևանում հանգստանալիս:
Քաղցրահամ լճի շուրջ բնապահպանական աղմուկը սոցիալական բողոքի է վերածվել: Լողափերը գրեթե դատարկվել են, զբոսաշրջիկները վախենում են ջուրը մտնել: Գեղարքունիքի բնակիչները, որոնք տարվա եկամուտի հիմնական մասը այս սեզոնին են վաստակում, մնացել են անգործ: