Լրահոս
Հասարակական
21:54
10.12.19
111

Ծաղկեպսակի սկանդալը

Եվս մեկ քրեական պատմություն է հյուսվում Երկրորդ նախագահի աջակիցների շուրջ: Իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայտարարում է, թե Քոչարյանի աջակիցը Գյումրիում ծեծել է իր ընկերոջը, իսկ պատճառը իր ֆեսբուքյան քննադատությունն է դեկտեմբերի 7-ին, Քոչարյանի անունից Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու վերաբերյալ: Ծեծի այս պատմության արդյունքում, ձերբակալված գործարարի ընկերը կտրականապես հերքում է իշխանական պատգամավորի վարկածը վստահեցնելով, որ հերթական գործն է կարվում փորձելով քաղաքական երանգ տալ կենցաղային վեճին: