Լրահոս
Քաղաքական
17:30
01.09.24
373

Սահմանազատման հանձնաժողովի համաձայնագիրը բավարար է ԵՄ-ի առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար. Հիքմեթ Հաջիև

Img default alt hy

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի մասին համաձայնագիրը բավարար հիմք է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հիքմեթ Հաջիևը հաստատել է, որ երկկողմ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։