Լրահոս
Իրավական
22:15
27.12.19
85

Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք է առաջադրվել

Մոտ 3 ժամ տեւած հարցաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով մեղադրանք է առաջադրել Հրայր Թովմասյանին: Սահմանադրական դատարանի նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դեռ 6 ամիս առաջ էին իրեն զգուշացրել եթե հրաժարական չտա մեղադրանք կառաջադրեն: Իր դեմ արշավը քաղաքական հետապնդում է համարում Թովմասյանը: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: