Լրահոս
Հասարակական
18:03
26.03.25
340

ՊՊԾ աշխատակիցները կոշտ մեթոդներով թույլ չեն տվել լրագրողներին ԱԺ-ում ակցիա անել

Img default alt hy

Լրագրողները Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փորձել են լուռ ակցիա իրականացնել՝ ցուցադրելով պաստառներ՝ այդպես իրենց բողոքն արտահայտելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ  Քոչարյանի՝ լրագրող Հռփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորած վարքագծի դեմ։ Սակայն անվտանգության աշխատակիցները քաշքշելով նրանց՝  խլել են պաստառները։

«Լրագրողներն իրավունք չունեն Ազգային ժողովում ակցիա անել»,- ասաց անվտանգության աշխատակիցներից մեկը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Այսօր պատգամավոր կա նստած դահլիճում, ով պլակատ էր բարձրանում ԱԺ ամբիոնից, մեկիդ ասո՞ւմ էին՝  գնացեք, թևից ոլորեք։ Ոչ»։

Մանրամասն՝ տեսանյութում։