Լրահոս
Հայաստան
17:56
27.04.21
95

«Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, նրա կենսամակարդակը բարձրացնեմ». Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

Ներկայացնում ենք հանդիպման ընթացքում հնչած մի քանի կարևոր դիտարկում.

 

• Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է, և այն հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա ընթացքում։

• Այնպիսի երկրում, որտեղ բնակչության 25-30 տոկոսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է։ Այդ ոլորտում քաղաքականություն մշակող առանձին մարմին չկա։ Պետք է վերականգնել այդ նախարարությունը։

• Սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է։ Եթե պրոբլեմի հետ ես առնչվում, ապա առաջին հերթին ինքդ քեզ պետք է հարց տաս։ Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, նրա կենսամակարդակը բարձրացնեմ։ Եթե մենք ինքներս մեզ չվնասենք, մեզ դժվար է վնասել։