Լրահոս
Հայաստան
12:39
03.03.22
192

Ուշացած տոնի ուռճացած ծախսերը․ Գործադիրը հաստատեց ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակի միջոցառման անցկացումը

Img default alt hy

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը կնշվի «Դվին» հյուրանոցում, հրավիրված կլինի 800 մարդ, յուրաքանչյուրի հյուրասիրության համար կծախսվի 16.653 դրամ, ընդհանուր ծախսը կկազմի 13 միլիոն 322 հազար դրամ։ Այս մասին որոշումն այսօր չզեկուցվող հարցերի օրակարգում ընդունվել է Կառավարության նիստում։

«Ստեղծված իրավիճակում ակնհայտ է Հայոց բանակի արժևորման և մեծարման անհրաժեշտությունը», - այսպես է նշված որոշման հիմնավորման մեջ։ Բացի հյուրասիրությունից՝ տպագրական ծախսեր ևս կկատարվեն, որոնք կկազմեն 15 մլն ՀՀ դրամ։ Կտպագրվեն պաստառներ, դրանք կտեղադրվեն Երևանում և մարզերում, կպատրաստվեն նաև կրծքաշնաններ։

Հատկանշական է, որ ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրը հունվարի 28-ն է, մինչդեռ գործադիրը, չգիտես ինչու, ուշացումով ու անհարկի ծախսով որոշել է անդրադառնալ այդ տոնին։