Լրահոս
-
ԱշխարհՄիջազգային հեշթեգերԱշխարհն էլ խառն էր, ինչպես մենք: Փողոցային բողոքը՝ որպես համաշխարհային թրենդ, այս տարի անցավ իր բոլոր սահմանած ռեկորդները: Սոցիալական արդարություն գոռացող աշխարհում նորից պայտերազմներ պայթեցին: Իսկական կռիվ էր կրակի դեմ, որն այս անգամ հասավ մոլորակի թոքերին: Այս անգամ Հայլուր-կիրակիի հեշթեգերում 2019 միջազգային իրադարձություններն են:
Ավելին22:1829.12.19 -
ՀասարակականՀրաժեշտ անցյալին. առաջ քայլողներըԱյս տարին աննախադեպ էր լրագրողների համար... Մենք հաճախ ստիպված էինք հրաժարվում հերթական մարդկային սիրուն պատմությունը ձեզ պատմելու մտքից, որովհետև այդ պատմությունները մեզանից անկախ մնում էին խառը ու աղմկող դատական, քրեական լրահոսի ստվերում: Բայց փորձում էինք ժամանակ գտնել ու պատրաստել նաև ռեպորտաժներ մարդկանց, նրանց խնդիրների ու ժպիտների մասին:
Ավելին22:1629.12.19 -
ԱշխարհՀրաշալի աշխարհըԻսկ նոր տարին գալիս է՝ առանց բողոքի համաշխարհային քարտեզին նայելու: Ամեն տարի էլ այն նոր է ինչքան ուզում է դժգոհ լինենք թոշակից, աշխատավարձից, ղեկավարներից, պոպուլիստներից, խոզի բդից ու բլինչիկից: 7 ու կես միլիարդ մարդ ինչ-որ տեղ թաքուն հավատում է, որ Ամանաորին հրաշքներ լինում են ու գուցե հենց իր երազանքը կկատարվի սպիտակ-մետաղյա առնետի տարում: Դրա համար կրեատիվ ու նորարարական լուծումներ են գտնում դիմավորելու տոնը: Երկրներ կան, որ մրցում են տոնածառի բարձրությամբ: ԱՊՀ տարածքում մեր տոնածառը երկրորդ ամենաբարձրն է զիջում է միայն Թուրքմենստանի կանաչ ու բարձրահասակ գեղեցկուհուն: Օդում, ջրում ու ցամաքում աշխարհի նախատոնական տրամադրությունը:
Ավելին22:1529.12.19 -
ՀասարակականԴրախտում ապրող մարդըLավագույն ամանորը հայկական գյուղերի նոր տարին է: Աշխարհից կտրված, բայց մարդամոտ անկյուններում, որտեղ անգամ սեղանի կիվին ու բանանը հայկական է, մերն է:
Ավելին22:1329.12.19
-
Հասարակական«Գելափ». երեւանցիներից շատերը ամանորին փողի է սպասումԵրեւանցիների առնվազն 4 տոկոսը չի հետեւելու վարչապետի կոչին ու ամանորը հանրապետության հրապարակում չի նշելու: Նրանք ընդհանրապես երկրում չեն լինելու: Երեւանցիների ամանորյա տրամադրությունները ստուգելու համար «Գելափ ինթերնեյշնլը» դեկտեմբերի 10-ից 20-ը հարցում է անցկացրել:
Ավելին23:1828.12.19 -
ԵրևանԵրեւանի ավագանու անդամն ապօրինությունների մասին հայտնել է ՀՔԾԵրեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ՀՔԾ է տարել փաստաթուղթ, որը վկայում է, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ստորագրած ավելի քան 70 իրավական ակտեր առ ոչինչ են: Խաժակյանի խոսքով, Հայկ Սարգսյանը պաշտոնեական լիազորությունների խախտմամբ է նշանակվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս խճճված պատմությունը սկիզբ առավ, երբ Հայկ Մարությանը արձակուրդ գնաց:
Ավելին23:1628.12.19 -
ԱշխարհՆամակ՝ Վենետիկից. Հայաստանի հեղինակությունը վտանգվա՞ծ էՍահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք առաջադրելուց հետո, նոր մանրամասներ են ի հայտ գալիս Հրայր Թովմասյանի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ:
Ավելին23:1528.12.19 -
ՀասարակականՀանրային խորհրդից գնում ենՀանրային խորհրդի մամուլի քարտուղարն ու 4 աշխատակիցները դեռ նոյեմբերին են ազատման դիմում գրել, երբ հրաժարական տվեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Այս մասի այսօր Հայլուրին ասել են աշխատակիցները: Խորհուրդը մասսայաբար լքելու որոշումը չի զարմացրել վարչապետի աշխատակազմին ու նորընծա նախագահ Ստյոպա Սաֆարյանին: Աշխատակիցների տպավորությամբ երեւի գոհ էին, որ ազատվում են Վազգեն Մանուկյանի կադրերից: Ինչպես գիտեք, աշխատակազմից բացի խորհուրդը արդեն լքել են խորհրդի անդամներ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը եւ կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը:
Ավելին23:1328.12.19 -
Հասարակական«Իշխանությամբ պարգետրվածները». պարգեւատրումները կլինեն գաղտնիՕրվա ընթացքում մի քանի անգամ գրառում անող Նիկոլ Փաշինյանը այս օրերին ոչ մի ստատուս չի գրել բազմամիլիոնանոց պարգեւավճարների մասին, որ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին ստանում են մարդիկ, որոնք դեռ 2 տարի առաջ բյուջեն մսխելու համար պայքարում էին նախորդ իշխանության դեմ: Վերջին լուրը առողջապահության նախարարի 15 միլիոնանոց պարգեւավճարի մասին էր: Նա տարվա ընթացքում 10 անգամ է պարգեւատրվել: Մի քանի հարյուր միլիոն դրամի պարգեւավճարներ են ստացել նաեւ Ազգային ժողովում: Միայն դեկտեմբերին՝ 4 անգամ:
Ավելին23:1228.12.19 -
ԱշխարհՍերբական ուղղափառ եկեղեցու ունեցվածքը՝ վտանգի տակՄոնտենեգրոյում կրոնական ընդվզում է հասունանում: Խորհրդարանի ընդունած նոր օրենքով պետությանը կվերադառնան սերբական եկեղեցիներին պատկանող հողերը: Բողոքի ալիք է բարչձրացել ոչ միայն Մոնտենեգրոյում, այլեւ հենց Սերբիայում: Մոնտենեգրոյի ընդդիմադիր պատգամավորները հացադուլ են հայտարարել:
Ավելին23:1028.12.19 -
Քաղաքական2019-ին հասկացանք՝ ժողովրդավարական արժեքները իրական էին, թե՞՝ ֆեյք. Ռուբեն ՄելիքյանԱվելին17:1328.12.19 -
ՀասարակականԱյ մարդ, կողմնորոշվիր`դու վարչապետ ես, թե քուչի խուժան. Էդուարդ ՇարմազանովԿեսգիշերին փոքրիկ բռնապետի մոտ դարձյալ ինչ-որ բան այն չէր: Լկտի եւ հիստերիկ բառապաշարով քաղաքական ընդդիմախոսներին նա անվանել է վնգստացողներ եւ սպառնացել, թե պետք է մոմ վառեն, քանի դեռ ազատության մեջ են:
Ավելին11:0728.12.19 -
ՀասարակականԱշխարհի ամենաթափանցիկ կառավարությունից հայցել հրապարակել Վենետիկից ստացված նամակը. Արփինե ՀովհաննիսյանՀարգելի՜ գործընկերներ պարզվում է՝ երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։
Ավելին11:0328.12.19
-
ՔաղաքականԱյս իշխանության թիվ 1 թշնամին միտքն է ու ինտելեկտը. Ստեփան ԴանիելյանԱվելին23:1027.12.19 -
Հասարակական«Պայքարել իրավական արատների դեմ»Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանած իշխանության հերթական քայլն է սեւերին ճնշելու համար: Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նկատում է սրան սկիզբ դրվեց մայիսին, երբ վարչապետի կոչով դատարանների դռները փակվեցին: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը 2019-ը մանիպուլացիաների տարի է համարում:
Ավելին22:2627.12.19