Լրահոս
Աշխարհ
22:15
29.12.19
120

Հրաշալի աշխարհը

Իսկ նոր տարին գալիս է՝ առանց բողոքի համաշխարհային քարտեզին նայելու: Ամեն տարի էլ այն նոր է ինչքան ուզում է դժգոհ լինենք թոշակից, աշխատավարձից, ղեկավարներից, պոպուլիստներից, խոզի բդից ու բլինչիկից: 7 ու կես միլիարդ մարդ ինչ-որ տեղ թաքուն հավատում է, որ Ամանաորին հրաշքներ լինում են ու գուցե հենց իր երազանքը կկատարվի սպիտակ-մետաղյա առնետի տարում: Դրա համար կրեատիվ ու նորարարական լուծումներ են գտնում դիմավորելու տոնը: Երկրներ կան, որ մրցում են տոնածառի բարձրությամբ: ԱՊՀ տարածքում մեր տոնածառը երկրորդ ամենաբարձրն է զիջում է միայն Թուրքմենստանի կանաչ ու բարձրահասակ գեղեցկուհուն: Օդում, ջրում ու ցամաքում աշխարհի նախատոնական տրամադրությունը: