Լրահոս
Աշխարհ
23:15
28.12.19
80

Նամակ՝ Վենետիկից. Հայաստանի հեղինակությունը վտանգվա՞ծ է

Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք առաջադրելուց հետո, նոր մանրամասներ են ի հայտ գալիս Հրայր Թովմասյանի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ: Ռուսաստանաբնակ մի գործարար, կարդալով դատախազության հրապարակած տեքստը, վրդովված զանգել է «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն ու հայտնել, որ Թովմասյանին վերագրվող անշարժ գույքը արդեն 10 տարի՝ իրեն է պատկանում: Գործարարը դատախազությանը մեղադրում է սուտ տեղեկություն տարածելու համար: Ավելի ուշ դատախազությունը պարզաբանել է, թե գործարարը Թովմասյանին փոխկապակցված անձ է՝ նրա կնոջ քրոջ ամուսինն է: Եվ նշված գույքը, որը բանկը գնահատել է 59 մլն դրամ, ըստ դատախազության, Հրայր Թովմասյանը առուվաճառքի պայմանագրով 3 մլն. դրամով ձեւակերպվել է կնոջ հարազատների անունով: Ինչպես գիտեք, դատախազությունը հայտարարել էր, թե արդարադատության նախարար եղած ժամանակ Հրայր Թովմասյանը նոտարական պալատի նախագահին հարկադրել է վարձակալել իր սեփական անշարժ գույքը՝՝ իր ուզած վարձավճարով եւ պայմաններով: Սահմանադրական դատարանի ու Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, կարծես, դժգոհ են նաեւ Վենետիկի հանձնաժողովում: Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննսիյանը այդպիսի տեղեկություն ունի: Ասում է, որ Վենետիկի հանձնաժողովից նամակ է ուղարկվել արդարադատության նախարարություն: Նախարարությունը հերքելով այս տեղեկությունը, ըստ էության, հաստատել է այն: