Լրահոս
-
ՏնտեսականԱվելի լավ կյա՞նք. տնտեսագետները կառավարության պես լավատես չենԱվելի լավ կյանքով ապրելու մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանը պարզվում է շտապել էր, երբ ֆեյսբուքում գրել էր, թե 2019-ի ՀՆԱ-ի աճով անցել ենք նաև Ադրբեջանին: Նա խմբագրել էր գրառումը, բայց ոչ լավատեսությունը: Փաշինյանը վստահություն էր հայտնել, որ ցանկությունն իրականություն կդառնա 2020-ին: Իսկ իրականում նոր տարին կյանքը նորից թանկացրել է հայաստանցիներիս համար: Ըստ տնտեսագետների՝ ավելացած թոշակ-աշխատավարձը հազիվ կփակի ավելացած ծախսերը:
Ավելին22:4008.01.20 -
ԱռողջապահականՄարալիկի ծննդատունը լուծարելու որոշում կաԱռավոտից փակված Գյումրի-Երևան ճանապարհը արդեն բաց է: Այն փակել էին Մարալիկի բնակիչները՝ բողոքելով առողջապահության նախարարության որոշման դեմ, որով այս տարվանից փակվում է քաղաքի ծննդատունը: Նախարարությունը պատճառաբանում է, թե ավելորդ ծախս է, քանի որ ծնունդները քիչ են: Մինչ Մարալիկում առողջապահության նախարարության ներկայացուցիչները փորձում էին համոզել, որ իրենց որոշումը հիմնավոր է, Մարալիկի ծննդատանը առավոտից արդեն երեք ծնունդ են ընդունել:
Ավելին22:3908.01.20 -
ԱշխարհԻրանում ինքնաթիռ է կործանվել. 180 մարդ մահացել էՎերջին տեղեկությունները հարևան Իրանում տեղի ունեցած ավիաաղետի մասին: Արդեն հայտնի է օդանավի կործանման նախնական վարկածը և զոհերի վերջնական թիվը: Իրանի արտակարգ իրավիճակների վարչության տվյալով, ինքնաթիռում եղել է 176 մարդ այդ թվում անձնակազմը: Ցավոք, որևէ մեկը ողջ չի մնացել: Ըստ մեր արտգործնախարարության՝ զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Թեհրանից Կիև թռչող օդանավը կործանվել էր լուսաբացին: Իրանական կողմը վթարից ժամեր անց գտել է օդանավի սև արկղերը:
Ավելին22:3708.01.20 -
ՔաղաքականՏարածաշրջանային զարգացումները հղի են ադրբեջանական հնարավոր ագրեսիայով. Արմեն ԱշոտյանԱվելին19:1908.01.20 -
ԱշխարհՀայտնի է կործանված ինքնաթիռի ուղեւորների ազգություններըՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել է, որ Իրանում կործանված ինքնաթիռում եղել են՝ 82 իրանցի, 63 կանադացի, 11 ուկրաինացի, ներառյալ ուկրաինացի անձնակազմը, 10 շվեդացի, 4 աֆղանացի, 3 գերմանացի եւ 3 անգլիացի: Նա հայտնեց նաեւ, որ ուղեւորների մեծ մասի համար չվերթը տրանզիտային էր, տեղեկացնում է Star tribune-ը::
Ավելին12:5808.01.20 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրելՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաճելու դեմ։
Ավելին12:5108.01.20 -
ԱշխարհԻրանը սպառնում է հարձակվել Դուբայի ու Իսրայելի վրաԻրանը սպառնացել է հրթիռակոծել Դուբայն ու Իսրայելը, եթե ԱՄՆ-ն հակահարված տա Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա հրթիռակոծության դիմաց: Հիշեցնենք, որ Իրանը տասնյակ բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում տեղակայված ամերիկյան օդային ռազմաբազաների վրա: Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, որ այդ հարձակումները վրեժ են եղել Իրանի գլխավոր հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ավելին09:1708.01.20 -
ԱշխարհԻրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում ամերիկյան օդային ռազմաբազաների վրաԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Իրանը մեկ տասնյակ բալիստիկ հրթիռ է արձակել Իրաքում գտնվող ամերիկյան օդային ռազմաբազայի վրա: Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ հարձակման պատճառը Իրանի գլխավոր հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն է, որը եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրահանգված: Պենտագոնը հայտնում է, որ երկու օբյեկտ արդեն ավերվել է: Տուժածների մասին դեռեւս տեղեկություն չկա, տեղեկացնում է BBC-ն:
Ավելին09:0208.01.20 -
ԱշխարհԻրանում կործանվել է Ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռԻրանում կործանվել է ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը, որում եղել է 180 ուղևոր: Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո՝ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում:
Ավելին08:4608.01.20
-
ԵրևանՆախատոնական Երեւանը՝ խոզի բդի գերության մեջՀայաստանի մեծ ու փոքր խանութներում այս պահին թեժ առևտուր է: Ինչպե՞ս նշել Ամանորը. խոզի բդի ու բլինչիկի գերության մե՞ջ, թե Հանրապետության հրապարակում՝ հոթ- դոգ ուտելով ու Բրեգովիչ լսելով:
Ավելին13:2031.12.19 -
ԱշխարհՎաղը երեւում է այսօր. աշխարհի տասը տեխնոհրաշալիքներըՆոր աշխարհի տեխնոհրաշքների մասին, որոնք պատահել են այս տարի:
Ավելին13:1831.12.19 -
ՀասարակականՄեկ անձից առանց մրցույթի պետգնումները շատանում ենՄեկ անձից առանց մրցույթի պետ-գնումները աննախադեպ ավելացել են: Մտահոգիչ վիճակագրությունը Հայլուրի համար բացել են «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: Նախորդներին կոռուպցիոն գործարքների համար անընդհատ մեղադրող նոր իշխանությունը այս տարի կառավարության մի որոշում է ընդունել, որն ուղիղ հարվածում է պետգնումների մասին օրենքին:
Ավելին13:1731.12.19 -
ՀասարակականՀաղթանակը մերն է լինելու․ Արմեն Թավադյանի ուղերձը կալանավայրիցԵս իմ երախտագիտությունն եմ հայտնում այս օրերին ինձ աջակցողներին՝ գոտեպնդող բառերի և ամուր դիրքորոշման համար, միաժամանակ Ամանորի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում կամք, առողջություն և նորանոր հաջողություններ: Չեմ կասկածում, որ առանց կոտրվելու կանգնելու եք մինչև վերջ, մինչև այն պահը, երբ Հայաստանում և Արցախում կհաստատվի կայուն և արդարացի համակարգ:
Ավելին11:5031.12.19
-
Հայաստան«Զվարթնոց» օդանավակայան. տարվա «3 միլիոներորդ ուղեւորը»Այսօր Զվարթնոցում վայէջք է կատարել այն ինքնաթիռը, որը Հայաստան է բերել այս տարվա 3 միլիոներորդ ուղևորին: Ինքնաթիռը ժամանել է Մոսկվայից: Օդանավակայանում բոլոր ուղևորներին դիմավորել են հայկական նվեր-գինիներով:
Ավելին23:0130.12.19 -
ԱշխարհԱվստրալիա. արտակարգ դրություն՝ ԱմանորինԱվստրալիայում անտառային հրդեհների վերջը չի երևում: Ամանորից առաջ էլ օդերևութաբանները հուսադրող կանխատեսումներ չունեն: Սպասվում է մինչև 40 աստիճան շոգ և ուժեղ քամի, որը անկառավարելի կդարձնի կրակը:
Ավելին22:5930.12.19