Լրահոս
Աշխարհ
09:02
08.01.20
104

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում ամերիկյան օդային ռազմաբազաների վրա

Img default alt hy

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Իրանը մեկ տասնյակ բալիստիկ հրթիռ է արձակել Իրաքում գտնվող ամերիկյան օդային ռազմաբազայի վրա: Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ հարձակման պատճառը Իրանի գլխավոր հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն է, որը եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրահանգված: Պենտագոնը հայտնում է, որ երկու օբյեկտ արդեն ավերվել է: Տուժածների մասին դեռեւս տեղեկություն չկա, տեղեկացնում է BBC-ն: