Լրահոս
Առողջապահական
22:39
08.01.20
96

Մարալիկի ծննդատունը լուծարելու որոշում կա

Առավոտից փակված Գյումրի-Երևան ճանապարհը արդեն բաց է: Այն փակել էին Մարալիկի բնակիչները՝ բողոքելով առողջապահության նախարարության որոշման դեմ, որով այս տարվանից փակվում է քաղաքի ծննդատունը: Նախարարությունը պատճառաբանում է, թե ավելորդ ծախս է, քանի որ ծնունդները քիչ են: Մինչ Մարալիկում առողջապահության նախարարության ներկայացուցիչները փորձում էին համոզել, որ իրենց որոշումը հիմնավոր է, Մարալիկի ծննդատանը առավոտից արդեն երեք ծնունդ են ընդունել: