Լրահոս
Տնտեսական
22:40
08.01.20
93

Ավելի լավ կյա՞նք. տնտեսագետները կառավարության պես լավատես չեն

Ավելի լավ կյանքով ապրելու մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանը պարզվում է շտապել էր, երբ ֆեյսբուքում գրել էր, թե 2019-ի ՀՆԱ-ի աճով անցել ենք նաև Ադրբեջանին: Նա խմբագրել էր գրառումը, բայց ոչ լավատեսությունը: Փաշինյանը վստահություն էր հայտնել, որ ցանկությունն իրականություն կդառնա 2020-ին: Իսկ իրականում նոր տարին կյանքը նորից թանկացրել է հայաստանցիներիս համար: Ըստ տնտեսագետների՝ ավելացած թոշակ-աշխատավարձը հազիվ կփակի ավելացած ծախսերը: