Լրահոս
Աշխարհ
09:17
08.01.20
97

Իրանը սպառնում է հարձակվել Դուբայի ու Իսրայելի վրա

Img default alt hy

Իրանը սպառնացել է հրթիռակոծել Դուբայն ու Իսրայելը, եթե ԱՄՆ-ն հակահարված տա Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա հրթիռակոծության դիմաց: Հիշեցնենք, որ Իրանը տասնյակ բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում տեղակայված ամերիկյան օդային ռազմաբազաների վրա: Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, որ այդ հարձակումները վրեժ են եղել Իրանի գլխավոր հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, տեղեկացնում է Daily Mail-ը: