Լրահոս
Հասարակական
23:13
28.12.19
94

Հանրային խորհրդից գնում են

Հանրային խորհրդի մամուլի քարտուղարն ու 4 աշխատակիցները դեռ նոյեմբերին են ազատման դիմում գրել, երբ հրաժարական տվեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Այս մասի այսօր Հայլուրին ասել են աշխատակիցները: Խորհուրդը մասսայաբար լքելու որոշումը չի զարմացրել վարչապետի աշխատակազմին ու նորընծա նախագահ Ստյոպա Սաֆարյանին: Աշխատակիցների տպավորությամբ երեւի գոհ էին, որ ազատվում են Վազգեն Մանուկյանի կադրերից: Ինչպես գիտեք, աշխատակազմից բացի խորհուրդը արդեն լքել են խորհրդի անդամներ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը եւ կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը: