Լրահոս

2019-12-26
2019-12-25
  • Իրավական
    Մեղադրյալն ազատության մեջ է, կասկածյալը՝ ոչ

    5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը Հայաստանում ազատ մամուլի վտանգված լինելու մասին է հուշում բազմաթիվ փորձագետների: Կասկածներն ավելի հիմնավոր կարող են դառնալ վերջին մի քանի նմանատիպ դեպքերի ֆոնին: Տակնուվրա էին արել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը, Հովտաշատում հարձակվել լրագրողի եւ օպերատորի վրա: Ի դեպ, հենց «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ էր այսօր հայտնվել այն անձի ցուցմունքը, որին, ըստ ոստիկանության տեսանյութի, Ռոբերտ Քոչարյանի աջակիցը փորձում էր համոզել հրաժարվել ցուցմունքից: Ոստիկանության դասակի հրամանատարն ասել է, ինքը ոչինչ չունի ասելու, քանի որ մարտի 1-ի բախումների մասին ինքը հեռուստացույցից է իմացել:

    22:07
    25.12.19
    Ավելին
  • Հասարակական
    «Սպիտակ» ֆեյքերի սեւ գործը

    Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացած մշակութային գործիչներից Նունե Եսայանը իր գործընկերներին կոչ է անում չվախենալ, քանի որ այլևս թույլ չեն տալու իրենց թիրախավորել կարծիք հայտնելու համար: Հայտարարությանը միացած գործիչների դեմ սոցցանցային արշավը հրահրված է ու հիմնական գործիքը ֆեյքերն են համոզված են սոցցանցային ակտիվությանը ուշադրությամբ հետևող Ադեկվադի անդամները:

    22:04
    25.12.19
    Ավելին
  • Հասարակական
    «Ռոստելեկոմը»՝ բանակի կողքին

    Ամանորին ընդառաջ Ռոստելեկոմի անակնկալների մասին:

    22:02
    25.12.19
    Ավելին
  • Աշխարհ
    Հռոմի Պապը 60 լեզվով դիմել է «քաղաքին եւ աշխարհին»

    Հեղեղները ոչ մի կերպ չեն կարող խանգարել Սուրբ Ծնունդը տոնող հավատացյալներին: Աշխարհի կաթոլիկներն ու բողոքականները այսօր նշում են Քրիստոսի ծնունդը: Տոնսակատարությունները սկսվել են կեսգիշերին: Հռոմի Պապ Ֆրանցիսկոս առաջինը, ավելի քան 60 լեզվով ամբողջ աշխարհի հավատացյալներին շնորհավորել է Քրիստոսի Ծննդյան առթիվ

    22:01
    25.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Արզումանյան 10. վախով ապրող մարդիկ

    Չնայած Երևանի ավագանիում մեկ անգամ չէ, որ քննարկվել է Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի ողբերգական վիճակը, բայց սայլը տեղից չի շարժում: Ամեն օր, վերջին օրվա պես շենք մտնող բնակիչները դեռևս միայն խոստումներ են լսում: Թե ինչպես են շարունակում վախը սրտներում ապրել շենքի բնակիչները և ինչու են մերժել այլ շենք տեղափոխվելու դեռևս նախկին իշխանությունների առաջարկները:

    22:00
    25.12.19
    Ավելին
  • Հասարակական
    «Քոչարյանի մասին կարծրատիպերը կոտրվում են». աջակիցների հավաք

    Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար պայքարող նախաձեռնության անդամները՝ շուրջ հազար մարդ, հավաքվել է ամփոփելու անցնող տարին: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը համոզված է, որ սովորական քաղաքացիների շրջանում փոխվող տրամադրություններն են ստիպում իշխանություններին ամեն ինչ անել, վարկաբեկելու այն բոլոր նախաձեռնություններն ու հայտարարությունները, որոնք առնչվում են երկրոդ նախագահին: Քոչարյանի որդին ընթերցել է հոր ուղերձը իր ազատության համար պայքարողներին: Երկրորդ նախագահը գրել է, որ շնորհակալ է իր աջակիցների և վստահեցրել, որ բանտախուցն իր համար աշխատասենյակ է, որտեղ ինքն աշխատում է հանուն լավ ապագայի:

    21:57
    25.12.19
    Ավելին