Լրահոս
Իրավական
22:07
25.12.19
114

Մեղադրյալն ազատության մեջ է, կասկածյալը՝ ոչ

5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը Հայաստանում ազատ մամուլի վտանգված լինելու մասին է հուշում բազմաթիվ փորձագետների: Կասկածներն ավելի հիմնավոր կարող են դառնալ վերջին մի քանի նմանատիպ դեպքերի ֆոնին: Տակնուվրա էին արել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը, Հովտաշատում հարձակվել լրագրողի եւ օպերատորի վրա: Ի դեպ, հենց «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ էր այսօր հայտնվել այն անձի ցուցմունքը, որին, ըստ ոստիկանության տեսանյութի, Ռոբերտ Քոչարյանի աջակիցը փորձում էր համոզել հրաժարվել ցուցմունքից: Ոստիկանության դասակի հրամանատարն ասել է, ինքը ոչինչ չունի ասելու, քանի որ մարտի 1-ի բախումների մասին ինքը հեռուստացույցից է իմացել: