Լրահոս
Հասարակական
13:13
26.12.19
87

ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ Է հղել Ռոբերտ Քոչարյանին

Img default alt hy

Գալիք տոների կապակցությամբ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում», - նշված է ուղերձում։ Շնորհավորելով Նախագահ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը նրան ամուր առողջություն, տոկունություն և լավատեսություն է մաղթել։