Լրահոս

2019-12-24
2019-12-23
  • Արցախ
    Հայաստան-Արցախ. համատեղ անվտանգության «կարմիր գծերը»

    Երևանում հայկական երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Արցախի նախագահը հրապարակել է պաշտոնական Ստեփանակերտի կարմիր գծերը, որոնք չեն կարող խախտվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ՛ փուլում: 

    22:15
    23.12.19
    Ավելին
  • Արցախ
    Արցախի հարցը փորձություն է, իսկ ի՞նչ է պոպուլիզմը

    «Արցախը բեռ համարող մարդիկ ոչ միայն ազգային ու թիմային չեն, այլեւ պրագմատիկ չեն»: Այս համոզմանն է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը, որը արցախյան պատերազմի ամենաթեժ պահին գլխավորել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Այսօր, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, նա պնդել է, որ Արցախը բեռ համարողները ոչինչ չեն հասկանում աշխարհից:

    22:14
    23.12.19
    Ավելին
  • Սպորտ
    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

    Օրվա սկանդալները Ֆուտբոլի ֆեդերացայում են եղել: Նոր նախագահի ընտրությունը խայտառակ շոու է անվանել ֆեդերացիայի գործկոմի նախկին անդամ, մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի մայրը Մարինա Թաշչյանը: Նա աղմկոտ հայտարարություն է արել որդու շուրջ իշխանական միջանցներում ստեղծված տրամադրության մասին: Ըստ Թաշչյանի, անգամ խոսակցություններ են եղել Հենրիխին հավաքական չհրավիրելու մասին: Ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերքել է Մխիթարյանի մոր խոսքերը: Ի դեպ, Մելիքբեկյանին իշխանությունների աջակցությունը վայելելու մեջ է մեղադրել նրա միակ մրացակիցը «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը:

    22:13
    23.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Զարգացման խնդիրները եւ ձեռքբերումները. Պապիկյանն ամփոփեց տարին

    Ամուլսարի հանքը շահագործելու շուրջ անհանգիստ քննարկումների ֆոնին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը այսօր հայտարարել է, որ 2019-ի վերջին վեց ամիսների ընթացքում մոտ 21 ընդերք-օգտագործող զրկվել է իրավունքից: Սուրեն Պապիկյանը ասել է կառավարությունը ուզում է, որ բիզնեսը աշխատի բնապահպանական բարձր չափանիշներով: Չի ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե այս իշխանությունը պայքարում է ընդերք-օգտագործողների դեմ, քանի որ նրանց հարկերը ֆինանսական միջոցներ են ապահովում բյուջեի համար:

    22:11
    23.12.19
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է

    Հայաստանի քաղաքացիները շարունակում են արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդագրություն ստանալ՝ Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակի մասին: Դեկտեմբերի համար աննախադեպ չոր եղանակը որոշ մարզերում հրդեհների պատճառ է դարձել: Օդերևութաբանները հուսադրող լուրեր ունեն. տեղումնաբեր ամպերը սարերի հետևում չեն:

    22:10
    23.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանը՝ «Կովկասյան վագր». պատվիրվա՞ծ հոդված

    Պահպանողական բյուջե ներկայացրած Հայաստանի կառավարության տնտեսական ո՞ր թռիչքների համար է ամերիկյան Թայմ պարբերականը Հայաստանն անվանել կովկասյան վագր: Անկախ տնտեսագետները տարակուսած են մեր վիճակագիրների հրապարկած թվերի ֆոնին հոդվածագրի համաձակ պնդումը՝ գուցե պատվերով համերգի ժանրի՞ց են:

    22:08
    23.12.19
    Ավելին
  • Քաղաքական
    Վարորդների իրավունքները՝ ԱԺ-ում. վիճահարույց օրենքը

    «Ինչո՞ւ է քաղաքացին տուժում պետության անճարակությունից»: «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը հունից դուրս է եկել՝ լսելով նախկին փոխ-ոստիկանապետ, իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մեկնաբանությունը, թե ինչո՞ւ պետք է վարորդը տուգանքը դատարանում վիճարկելու համար պետական տուրք վճարի: Այս փոփոխությունը, որը վարորդների շահերի պաշտպանները համարում են հակա-սահմանադրական, վարորդներին բալային համակարգով տուգանելու օրենսդրական փաթեթում է և սպասում է Հանրապետության նախագահի ստորագրմանը:

    22:07
    23.12.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 50 հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի զորակցություն լիբանանահայությանը

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որպես զորակցություն հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին` Լիբանանի կյանքում դժվարին այս օրերին լիբանանահայության կարիքները հոգալու համար»:

    17:42
    23.12.19
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՀՖՖ նոր նախագահ է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը

    Այսօր գումարվել է ՀՖՖ անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում ընտրվել են ՀՖՖ նոր նախագահն ու գործկոմի նոր անդամները։ Կողմ է քվեարկել 13, դեմ՝ 7, անվավեր՝ 3 մարդ։

    16:27
    23.12.19
    Ավելին
2019-12-22
  • Հասարակական
    Պատերազմին սովորածները

    Երբ Դուշանբեի վերելակում զրուցեցին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, ու պարզվեց, որ Ալիեւը կիրթ մարդ է, մի պահ մտածեցինք ինչպե՞ս է Փաշինյանին հաջողվել է հեղափոխել ռազմատենչ Ալիեւին: Վե՞րջ կրակոցներին: Ինչ-որ պահի սահմանի հակառակ կողմից՝ Հայաստանի ու Արցախի ուղղությամբ կրակոցները, իրոք, պակասեցին: Բայց այս շաբաթ, Տավուշի խաղաղ բնակիչների ուղղությամբ գնդակոծությունը վերսկսեց այնպիսի ինտենսիվությամբ, ինչպիսին չէինք տեսել վերջին 15 ամսում: Այսպես, ժողովրդին, հաստատ, խաղաղության չեն նախապատրաստում:

    23:07
    22.12.19
    Ավելին