Լրահոս
Հայաստան
17:42
23.12.19
75

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 50 հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին

Img default alt hy

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի զորակցություն լիբանանահայությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որպես զորակցություն հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին` Լիբանանի կյանքում դժվարին այս օրերին լիբանանահայության կարիքները հոգալու համար»: