Լրահոս
Հասարակական
23:07
22.12.19
87

Պատերազմին սովորածները

Երբ Դուշանբեի վերելակում զրուցեցին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, ու պարզվեց, որ Ալիեւը կիրթ մարդ է, մի պահ մտածեցինք ինչպե՞ս է Փաշինյանին հաջողվել է հեղափոխել ռազմատենչ Ալիեւին: Վե՞րջ կրակոցներին: Ինչ-որ պահի սահմանի հակառակ կողմից՝ Հայաստանի ու Արցախի ուղղությամբ կրակոցները, իրոք, պակասեցին: Բայց այս շաբաթ, Տավուշի խաղաղ բնակիչների ուղղությամբ գնդակոծությունը վերսկսեց այնպիսի ինտենսիվությամբ, ինչպիսին չէինք տեսել վերջին 15 ամսում: Այսպես, ժողովրդին, հաստատ, խաղաղության չեն նախապատրաստում: