Լրահոս
Արցախ
22:15
23.12.19
67

Հայաստան-Արցախ. համատեղ անվտանգության «կարմիր գծերը»

Երևանում հայկական երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Արցախի նախագահը հրապարակել է պաշտոնական Ստեփանակերտի կարմիր գծերը, որոնք չեն կարող խախտվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ՛ փուլում: Բակո Սահակյանը հայտարարել է, որ իրենք ողջունում են պաշտոնական Երևանի ջանքերը՝ Արցախը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, միևնույն ժամանակ շեշտել է, որ պետք է համարժեք գնահատական տալ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի փորձերին՝ խցկվել բանակցությունների մեջ: Հայաստանի վարչապետը համեստ է համարում հակամարտության կարգավորման հարցում՝ այս տարվա արդյունքները: Փաշինյանը չի մոռացել կրկնել իր հայտնի թեզը՝ կարգավորման ցանկացած տարբերակ պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին: Հայկական երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ առաջին նիստը տեղի էր ունեցել մարտի 12-ին՝ Ստեփանակերտում: