Լրահոս

2019-12-20
2019-12-19
  • Հասարակական
    Անհայտ անձինք տակնուվրա են արել «Ժողովուրդ»-ի խմբագրությունը

    «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժելու փաստով քրեական գործ է հարուցվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, գողության փորձ կատարելու կասկածանքով: Թերթի գլխավոր խմբագիրը բացառում է, որ կատարվածը գողություն փորձ է եղել, քանի որ խմբագրությունից ոչ մի իր չի պակասել: Ավելին նրա կարծիքով, սա զգուշացում է կամ սպառնալիք, որովհետև իրավապահները բազմիցս են խմբագրից պահանջել բացահայտել այս կամ այն նյութի աղբյուրը:

    23:09
    19.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Անդրանիկ Քոչարյան-Ռուբեն Հայրապետյան. ավարտված ընկերություն

    Ռուբեն Հայրապետյանի ու Անդրանիկ Քոչարյանի հեռակա բանավեճը շարունակվում է: Հայրապետյանի վերջին հարցազրույցին այսօր պատասխանել է Քոչարյանը: Նա կարծում է, որ այս ամենը խառնակչություն է, որպեսզի Սերժ Սարգսյանը չգա իր գլխավորած ապրիլյան հանձնաժողով:

    23:08
    19.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Երեւանում զինկոմիսարիատի հատակ է փլվել. 12 մարդ հիվանդանոցում է

    Վերջին տեղեկություններով 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Հալաբյան 19-Ա հասցեում գտնվող Զինկոմիսարիատի 1-ին հարկի սենյակներից մեկի հատակի փլուզման հետևանքով: Վիրավորներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են: Դեպքի մասին ահազանգը արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել էր 15 անց 35-ին: Իմ գործընկեր Աննա Հովհաննիսյանը եղել է դեպքի վայրում, հիվանդանոցում և րոպեներ առաջ մտել խմբագրությունը: Նրա ռեպորտաժը կցուցադրենք այս թողարկման ընթացքում:

    23:07
    19.12.19
    Ավելին
  • «Նախարար չկա». խաղալիք հրացաններով՝ կառավարության դիմաց

    «Նախարար չկա»,- դաշնակացական երիտասարդները նոր կոչով այսօր բողոքի ակցիա են արել կառավարության դիմաց: Պահանջը նույնն է՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Դաշնակցական երիտասարդները այսօր զենքերը բերել էին հանձնելու կառավարությանը: Խոսքը խաղալիք զենքերի մասին է: Ինչպես հիշում եք դաշնակացական երիտասարդներից մի քանի հոգի, որոնք անհամաձայություն էին հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, հայտարարել էին, թե իրենց արդեն նախկին թիմակիցները պարտիզանական պայքար են տանում իշխանության դեմ:

    23:05
    19.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Ստյոպա Սաֆարյանը՝ ՀԽ նախագահ. կառավարության օրակարգը

    Սկանդալային խոսքով ու վարքով հայտնի փորձագետ Ստյոպա Սաֆարյանը կգլխավորի Հանրային խորհուրդը: Նրա թեկնածությունը այսօր հաստատել է կառավարությունը: Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նա կփոխարինի հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանին, որը նոյեմբերին հեռացավ խորհրդից և հայտարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու մասին: Մանուկյանն այդ խորհուրդը ղեկավարում էր ստեղծման պահից 2008 թվականից: Կառավարությունը այսօր քննարկել է նաև մի քանի ցավոտ թեմա: Առիթն օգտագործելով վարչապետ Փաշինյանը նորից հիշել է երեկվա իշխանությանը եւ այսօրվա ընդդիմությանը:

    23:03
    19.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Ո՞վ է միլիոններ տվել նորաթուխ իշխանությանը

    Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից մեկ տարի անց, սկանդալային բացահայտումներ են արվում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական արշավի ֆինանսավորման վերաբերյալ: «Քաղաքացիական գիտակցություն» կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը այսօր հայտարարել է, որ քարոզարշավի ժամանակ Փաշինյանի թիմին ֆինանսավորել է երկու օլիգարխ: Նրանցից մեկի անունը Սամսոնյանը ասել է:

    23:01
    19.12.19
    Ավելին
  • Աշխարհ
    Ներկայացուցիչների պալատը չի վստահում ԱՄՆ նախագահին

    Դոնալդ Թրամփը դարձել է Միացյան Նահանգների պատմության 3-րդ նախագահը, որին Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթ է հայտարարել: Որոշումը ընդունվել է ավելի քան 8 ժամ տևած քննարկումներից հետո: Միացյալ Նահանգների 45-րդ նախագահին իշխանությունից զրկելու համար պետք է սենատորների երկու երրորդի համաձայնությունը: Թրամփը, վստահ է, որ հանրապետական գործընկերները իրեն չեն հիասթափեցնի:

    22:43
    19.12.19
    Ավելին