Լրահոս

2019-12-28
2019-12-27
  • Հասարակական
    «Պայքարել իրավական արատների դեմ»

    Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանած իշխանության հերթական քայլն է սեւերին ճնշելու համար: Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նկատում է սրան սկիզբ դրվեց մայիսին, երբ վարչապետի կոչով դատարանների դռները փակվեցին: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը 2019-ը մանիպուլացիաների տարի է համարում:

    22:26
    27.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Տուգանային միավորներ եւ տուրքի վճարովի բողոք՝ հունվարի 1-ից

    Եթե նախագահը ստորագրի վարորդներին բալային համակարգով գնահատելու մասին օրենքը, ապա մի քանի օրից վարորդներից մեծագույն ուշադրություն կպահանջվի, որպեսզի չզրկվել վարորդական իրավունքից: Ոստիկանությունում այսօր մ,անրամասն ներկայացրել են, թե որ դեպքերում, ինչ տուգանք է սահմանված խախտում անող վարորդի համար:

    22:24
    27.12.19
    Ավելին
  • Հասարակական
    «Մի կպեք ընտանիքներին». Ռոբերտ Քոչարյանի որդու հարցազրույցը

    Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին չի բացառում՝ քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունը: 168 էյեմի «Պրեսինգ» հաղորդաշարում Լեւոն Քոչարյանը հիշել է, թե ինչպես էր ժամանակին մամուլը զրպարտում նախագահ Քոչարյանի զավակներին, նրանց վերագրելով չգործած մեղքեր: Այսօր Լեւոն Քոչարյանը նույն ցավն է ապրում, երբ տեսնում է նման վերաբերմունք ՝ այսօրվա իշխանական վերնախավի ընտանիքների նկատմամբ:

    22:20
    27.12.19
    Ավելին
  • Իրավական
    Նախարար. «ՍԴ-ն չպետք է դառնա ընդդիմադիր մարմին»

    Քանի որ Թովմասյանին առաջադրված մեղադրանքը ոչ թե ՍԴ նախագահ, այլ արդարադատության նախարար եղած ժամանակին է վերաբերում նրա անձեռնմխելությունը չի կարող հիմք լինել Թովմասյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու համար: Այսօր հայտարարել է արդարադատության նախարարը:

    22:18
    27.12.19
    Ավելին
  • Իրավական
    Ոչ մի իշխանություն չի կարողանալու ճնշել մամուլը

    Արմեն Թավադյանին կալանավորել են քննիչի ստեղծած փաստաթղթի հիման վրա, առանց լուրջ հիմքեր բերելու: Սա է պատճառը, որ Թավադյանի փաստաբանը պնդում է իր պաշտպանյալին կալանավորելով փորձում են խոչընդոտել 5-րդ ալիքի գործունեությունը: «Ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Հայաստանում ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունների ֆոնին կանխատեսում է, որ 2020 թվականը լրատվամիջոցների համար լուրջ մարտահրավերների տարի է լինելու:

    22:17
    27.12.19
    Ավելին
  • Իրավական
    Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք է առաջադրվել

    Մոտ 3 ժամ տեւած հարցաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով մեղադրանք է առաջադրել Հրայր Թովմասյանին: Սահմանադրական դատարանի նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դեռ 6 ամիս առաջ էին իրեն զգուշացրել եթե հրաժարական չտա մեղադրանք կառաջադրեն: Իր դեմ արշավը քաղաքական հետապնդում է համարում Թովմասյանը: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

    22:15
    27.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Ձմեռ պապը՝ «5-րդ ալիք»-ում

    Այսօր 5-րդի խմբագրություն անսպասելի այցելել ու նվերներ է բաժանել Ձմեռ պապը: Դե ավելի ճիշտ տարեվրեջին բոլորն են սպասում նրան, բայց օրվա ծանր լրահոսին հետեւող լրագողներս մի պահ մոռացել էինք, որ մի քանի օրից հրաժեշտ ենք տալու 2019 թվականին:

    22:08
    27.12.19
    Ավելին