Լրահոս
Աշխարհ
22:43
19.12.19
89

Ներկայացուցիչների պալատը չի վստահում ԱՄՆ նախագահին

Դոնալդ Թրամփը դարձել է Միացյան Նահանգների պատմության 3-րդ նախագահը, որին Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթ է հայտարարել: Որոշումը ընդունվել է ավելի քան 8 ժամ տևած քննարկումներից հետո: Միացյալ Նահանգների 45-րդ նախագահին իշխանությունից զրկելու համար պետք է սենատորների երկու երրորդի համաձայնությունը: Թրամփը, վստահ է, որ հանրապետական գործընկերները իրեն չեն հիասթափեցնի: