Լրահոս
Հասարակական
23:09
19.12.19
73

Անհայտ անձինք տակնուվրա են արել «Ժողովուրդ»-ի խմբագրությունը

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժելու փաստով քրեական գործ է հարուցվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, գողության փորձ կատարելու կասկածանքով: Թերթի գլխավոր խմբագիրը բացառում է, որ կատարվածը գողություն փորձ է եղել, քանի որ խմբագրությունից ոչ մի իր չի պակասել: Ավելին նրա կարծիքով, սա զգուշացում է կամ սպառնալիք, որովհետև իրավապահները բազմիցս են խմբագրից պահանջել բացահայտել այս կամ այն նյութի աղբյուրը: