Լրահոս
Հասարակական
23:07
19.12.19
99

Երեւանում զինկոմիսարիատի հատակ է փլվել. 12 մարդ հիվանդանոցում է

Վերջին տեղեկություններով 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Հալաբյան 19-Ա հասցեում գտնվող Զինկոմիսարիատի 1-ին հարկի սենյակներից մեկի հատակի փլուզման հետևանքով: Վիրավորներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են: Դեպքի մասին ահազանգը արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել էր 15 անց 35-ին: Իմ գործընկեր Աննա Հովհաննիսյանը եղել է դեպքի վայրում, հիվանդանոցում և րոպեներ առաջ մտել խմբագրությունը: Նրա ռեպորտաժը կցուցադրենք այս թողարկման ընթացքում: