Լրահոս
Հասարակական
21:57
25.12.19
96

«Քոչարյանի մասին կարծրատիպերը կոտրվում են». աջակիցների հավաք

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար պայքարող նախաձեռնության անդամները՝ շուրջ հազար մարդ, հավաքվել է ամփոփելու անցնող տարին: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը համոզված է, որ սովորական քաղաքացիների շրջանում փոխվող տրամադրություններն են ստիպում իշխանություններին ամեն ինչ անել, վարկաբեկելու այն բոլոր նախաձեռնություններն ու հայտարարությունները, որոնք առնչվում են երկրոդ նախագահին: Քոչարյանի որդին ընթերցել է հոր ուղերձը իր ազատության համար պայքարողներին: Երկրորդ նախագահը գրել է, որ շնորհակալ է իր աջակիցների և վստահեցրել, որ բանտախուցն իր համար աշխատասենյակ է, որտեղ ինքն աշխատում է հանուն լավ ապագայի: